1-ին զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

14 Ապրիլի, 2020 18:08
Ապրիլի 13-ին 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։

Խորհրդակցության ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակը, խոսել արձանագրված բացթողումների մասին,  հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողները:

  • Տարածել