ՀՀ պաշտպանության նախարարությունը բացազատել է հսկիչ անցագրային կետեր

13 Ապրիլի, 2020 18:30
ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր մարզերում և խոշոր համայնքներում բացազատել է հսկիչ անցագրային կետեր, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։
Play

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, չափում են զինծառայողների ջերմությունը, գրանցում յուրաքանչյուրին և հետո միայն թույլատրում շարունակել ճանապարհը։ Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և ԱՀ սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում է զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանում։

  • Տարածել