Հայ խաղաղապահները պարգևատրվել են

17 Մայիսի, 2010 00:00

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կողմից իրականացվող գործողություններին մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանման 20 զինծառայողներ օրերս Աֆղանստանի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության գերմանական ղեկավարության կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

Խաղաղապահ առաքելության իրականացման գործում առանձնակի ջանասիրությամբ աչքի ընկած հայ խաղաղապահների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կունդուզի օդանավակայանի մերձակայքում` նրանց կողմից կառուցված հայկական մատուռի առջև: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել