Ստուգողական պարապմունքներ ռազմաուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ

3 Ապրիլի, 2020 18:06
4-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում անցկացվել են մարտավարական-մասնագիտական և ֆիզիկական պատրաստության ստուգողական պարապմունքներ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ:

Որակավորման հանձնաժողովի և զորամիավորման հրամանատարի եզրակացությամբ բարձր արդյունքներ գրանցած սպաներն ուսումնառության կմեկնեն իրենց նախընտրած բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ:

  • Տարածել