ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները
2 Ապրիլի, 2020 17:16ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կատարված աշխատանքները, ստեղծված նոր ենթակառուցվածքները։ Գևորգ Ալթունյանը նշել է, որ ամբողջ տարածքում կատարվել է կապիտալ նորոգում, ձեռք է բերվել նոր գույք, հիմնովին վերազինվել են «Զինուժ Մեդիայի» տաղավարները և մոնտաժային սրահները։
Նոր սրահներում, աշխատասենյակներում, տաղավարներում կպատրաստվեն «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները և «Հայ զինվոր» հանդեսի համարները։
«Զինուժ Մեդիա» ՊՀ պետ, փոխգնդապետ Կարեն Պետրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում են նաև բովանդակային փոփոխություններ հեռուստածրագրում և հանդեսում, հեռուստադիտողին և ընթերցողին կներկայացվեն նոր խորագրեր։ Նոր եթերաշրջանում «Զինուժ Մեդիան» կուժեղացնի իր դիրքերը նաև վիրտուալ տիրույթում։