Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

21 Մայիսի, 2010 00:00
Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են մանրամասներ 2009 թվականին հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովի անդամները 2010 թվականի աշխատանքային պլանի վերաբերյալ հանդես են եկել զեկույցներով ու առաջարկություններով: Ընթացիկ հարցերի առնչությամբ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել