Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի նախնական փուլը

18 Մարտի, 2020 15:01
Մարտի 16-17-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի նախնական փուլը:

Ենթակա զորամասերի զինծառայողներն իրենց մասնագիտական հմտություններն ու ունակություններն են ցուցադրել մրցույթի ծրագրով նախատեսված մի շարք վարժաձևերից: Լավագույն արդյունքներ արձանագրած զինծառայողները զորամիավորման հավաքական թիմի կազմում կմասնակցեն համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլին:

  • Տարածել