Խաղաղապահ զինծառայողները մասնակցել են որակավորման դասընթացի

12 Մարտի, 2020 19:24
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամփոփվել են Խաղաղապահ բրիգադի զինծառայողների որակավորման երեքշաբաթյա դասընթացի արդյունքները:

Միացյալ Թագավորության զինված ուժերի հրահանգիչները երեքշաբաթյա դասընթացի շրջանակում մի շարք տեսական պարապմունքներ են իրականացրել հայ խաղաղապահների մասնակցությամբ, որոնց հաջորդել են գործնական ստուգարքներ:

Դասընթացի ավարտին հայ զինծառայողները ստացել են որակավորման հավաստագրեր:

Դասընթացի մասնակիցներին ողջունել և համագործակցության համար շնորհակալություն է մաղթել ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը: Նշելով, որ որակավորման դասընթացը պաշտպանության ոլորտում Հայաստանի և Միացյալ Թագավորության ակտիվ համագործակցության արդյունք է, դեսպանը վստահություն է հայտնել, որ ձեռք բերած փորձը և գիտելիքները հայ զինծառայողները հաջողությամբ կկիրառեն խաղաղապահ առաքելությունների ընթացքում:

  • Տարածել