Ներկայացվել է արտերկրում կրթություն ստացող երիտասարդներին տարկետման տրամադրման կարգը

3 Մարտի, 2020 18:40
Օրերս Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համատեղ իրականացվել է իրազեկում-քննարկում` կրթության հիմքով տարկետում ստանալու կարգի և համապատասխան իրավական ակտերում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցներին ողջունել են ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ա. Ավետիսյանը և EducationUSA հայաստանյան գրասենյակի կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը:

  Տեղեկատվական բնույթի քննարկմանը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, արտերկրում կրթությունը շարունակել ցանկացող երիտասարդներ ու նրանց ընտանիքների անդամներ, հանգամանորեն ներկայացվել է կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման կարգը։

  • Տարածել