ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
14 Փետրվարի, 2020 17:14Այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի զինված ուժերում «ներքին առաջնորդության» (Innere Führung) հայեցակարգի ներդրման փորձառությանը: Հայեցակարգը, որն իր մեջ խտացնում է նաև «համազգեստով քաղաքացի» սկզբունքի իրականացումը, Բունդեսվերի ինստիտուցիոնալ մշակույթի առանցքն է և զինված ուժերի անձնակազմի առաջնորդության ու փոխհարաբերությունների կառուցման հիմնարար սկզբունքը:
Հաշվի առնելով, որ Գերմանիայի զինված ուժերը հայեցակարգի ներդրման շնորհիվ լուրջ հաջողություններ են գրանցել զինծառայողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, այցի շրջանակներում ուսումնասիրվել է գերմանական կողմի փորձը ՀՀ զինված ուժերում կիրառելու հնարավորության հեռանկարը:
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցի շրջանակում եղել է նաև Գերմանիայի զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնակատարի գրասենյակում և Գերմանիայի զինված ուժերի ասոցիացիայում: