Կրակային պատրաստության գործնական պարապմունք
12 Փետրվարի, 2020 16:10Փետրվարի 11-ին 5-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումներն անցկացրել են մարտական հրաձգությամբ կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Զորամիավորման հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի ղեկավարությամբ անցկացված վարժանքի ընթացքում զինծառայողները կատարել են ստուգողական վարժություններ, հմտորեն խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները: