Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

10 Հունիսի, 2010 00:00
Բանակ-հասարակություն կապը խորացնելու, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունն ընդլայնելու և էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն իրականացնում է ՊՆ-ի հետ համագործակցող հ/կ-ների վերահաշվառում:
Ձեր կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները ճշտելու և հստակեցնելու համար անհրաժեշտ է լրացնել հաստատված կարգով մշակված հարցաթերթը, որի տեղադրված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում (www.mil.am) և 10-օրյա ժամկետում ուղարկել մեզ փոստով (ք. Երևան, Բագրևանդի 5, 0044) կամ ներկայացնել անձամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցել ցանկացող հասարակական կազմակերպության հաշվառման հարցաթերթիկ (Բեռնել)


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել