Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

15 Հունիսի, 2010 00:00
Ս.թ. հունիսի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծի Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի մերձակայքում տեղի է ունենալու սահմանային դիտարկում, որն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում:
Մինչ դիտարկումը Վայոց Ձորի մարզպետարանում ՀՀ ԶՈՒ և ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Վայոց Ձոր տեղափոխող ավտոբուսը կմեկնի ՊՆ վարչական համալիրից (ք. Երևան, Բագրևանդի 5) ս.թ. հունիսի 16-ին, ժամը 07:30-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 774377 հեռախոսահամարով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել