Ստորագրվել է համագործակցության և համատեղ ծրագրերի մասին հրաման
21 Հունիսի, 2010 00:00Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությամբ հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարներ Սեյրան Օհանյանն ու Հրանուշ Հակոբյանը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության և համատեղ ծրագրերի մասին հրաման: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում նախանշվել են համագործակցության շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերն ու միջոցառումները:
Այս տարի նախատեսվում է «2010-ը մայրենիի տարի» ծրագրով բաց դասեր անցկացնել զինծառայողների համար, զորամասերում կազմակերպել արևմտահայերենով և արևելահայերենով գրական-երաժշտական միջոցառումներ: Համագործակցություն է նախատեսվում նաև «Արի տուն», «Մեկ ազգ մեկ մշակույթ» և այլ ծրագրերի իրականացման շրջանակներում: Մասնավորապես` երկու նախարարությունները համատեղ կիրականացնեն «Մեր հերոսները» խորագրով ծրագիրը, Սփյուռքի կրթօջախներին ու երիտասարդական կազմակերպություններին կտրամադրվի հերոս ազատամարտիկների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին մեծ է եղել Սփյուռքի դերակատարությունն ու ավանդը, և այսօր էլ մեր հայրենիքը հզոր է նաև Սփյուռքով: Հրանուշ Հակոբյանն իր հերթին ընդգծել է, որ ծրագրերը ռազմավարական մեծ նշանակություն ունեն, ուստի համագործակցության արդյունքում դրանց իրականացումն ավելի արդյունավետ կլինի:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն