Հայաստան է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
29 Նոյեմբերի, 2019 17:49Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՀ ՊՆ թեժ գծի տեխնիկական և հետազոտական հնարավորություններին, ինչպես նաև գնահատել թեժ գծի օպերատորների վերապատրաստման կարիքները՝ նախնական դասընթացի և քննարկումների միջոցով: Քարտեզագրված կարիքների հիման վրա կմշակվի ՀՀ ՊՆ ՄԻԲԿ զարգացման նպատակային ծրագիր` «Հետազոտություններ և մեթոդաբանություն» և «Կրթություն և վերապատրաստումներ» հիմնական ուղղություններով:
Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ոլորտի նկատմամբ: Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարությունը ծրագրի գործընկերներից մեկն է և պատրաստակամ է աջակցել ՀՀ ՊՆ թեժ գծի կարողությունների զարգացմանը: