Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
3 Հուլիսի, 2010 00:00Ս.թ հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները:
Կարծիքներ փոխանակվեցին նաև հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների և հնարավոր զարգացումների շուրջ: Պարոն Ս.Օհանյանը կարևորեց համանախագահների ջանքերը` հակամարտության խաղաղ կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակներ գտնելու գործում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն