Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է հերոսի ծննդյան տարեդարձը

25 Նոյեմբերի, 2019 17:52
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 24-ին հերոսի անունը կրող կրթահամալիրում անցկացվել է հանդիսավոր միջոցառում:

Ավանդույթի համաձայն՝ Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի է ունեցել նաև 2019թ.-ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները:

Ներկաներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ով հորդորել է կրթահամալիրի սաներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը, մաղթել արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն:

  • Տարածել