Մամուլի հաղորդագրություն
16 Հուլիսի, 2010 00:00Հուլիսի 16-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ դոկտոր Ս. Վոլանդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մ. Յովանովիչը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ նահանգների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության և դրա ընդլայնման հարցերը: Կողմերը անդրադարձան նաև խաղաղապահ կարողությունների զարգացման, անձնակազմի կրթության, ուսուցման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն