Ուսումնասիրություն է անցկացվել 1-ին և 4-րդ զորամիավորումների զինծառայողների շրջանում
18 Հոկտեմբերի, 2019 13:35Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 12-ից 16-ը, ԵԽ փորձագետի ներգրավմամբ, ուսումնասիրություն է անցկացվել ՀՀ ՊՆ 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողների և սպայակազմի շրջանում՝ մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարման գաղափարի վերաբերյալ նրանց ընկալումներն ու դիրքորոշումները պարզելու նպատակով:
Ուսումնասիրության ընթացքին հետևել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2021թթ. ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից: Գործողությունների ծրագիրը ֆինասավորվում է նաև Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեդիայի կողմից։