Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում
20 Հուլիսի, 2010 00:00Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչևը, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, հայ-ռուսական ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները և ոլորտին առնչվող նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման հարցերը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն