ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

5 Օգոստոսի, 2010 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն (ք. Երևան, Բագրևանդի 5, հեռ. 29-46-39):
Մրցույթի թափուր պաշտոնների ցանկը և հարցաշարերը տեղադրված են նաև ՀՀ ՊՆ www.mil.am պաշտոնական կայքի «ՊՆ ՔՀԾ թափուր պաշտոնների մրցույթ» բաժնում և տպագրված են ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում (թիվ 30):

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել