Մամուլի հաղորդագություն
5 Օգոստոսի, 2010 00:0028.07.2010թ. թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում, հրազենային մարմնական վնասվածքներով նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի, Գարեգին Հովսեփյանի ու Արտեմ Մանասյանի դիակները հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Գործի քննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի և դիակների զննություն, նշանակվել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև թվով 10 դատաձգաբանական, թվով 3 դատակենսաբանական փորձաքննություններ, որպես վկաներ հարցաքննվել են մի խումբ պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողներ, սպաներ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով։
Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ՊՆ ՔԾ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում շարունակվում է։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՊՆ ՔԾ պետի որոշմամբ ստեղծված քննչական խումբը։
Ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր բոլոր վարկածները և Կարո Այվազյանի զորակոչի օրինականությունն ստուգելու համար։
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն