ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակության այցը Հայաստան

30 Օգոստոսի, 2019 18:01
Օգոստոսի 27-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ պատվիրակության անդամները քննարկել են ռազմական ոստիկանության զինծառայողների մարտական և հատուկ պատրաստության վերաբերյալ մի շարք հարցեր: ՌԴ ՊՆ պատվիրակությունը հետևել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված ցուցադրական պարապմունքներին:

Այցի շրջանակում ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, հրամանատարության հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունը եղել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Պատվիրակության անդամներն այցելել են նաև Էջմիածին, ծաղիկներ խոնարհել Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:

  • Տարածել