Հաղորդագրություն մամուլի համար

9 Օգոստոսի, 2010 00:00
ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր: Նիստի ավարտին ընթերցվել են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանները զորամասերում տեղի ունեցած դեպքերի և մեղավորներին կարգապահական տույժի ենթարկելու մասին:

Պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ` զորամասերի հրամանատարներ, տեղակալներ, շտաբերի, ստորաբաժանումների, ծառայությունների պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նրանցից յոթն արձակվել են ՀՀ ԶՈւ պահեստազոր: 14 սպայի հայտարարվել է խիստ նկատողություն, 6-ի` նկատողություն: 10 սպաներ նախազգուշացվել են ծառայողական ոչ լրիվ անհամապատասխանության մասին: Ստորաբաժանումների 10 հրամանատարներ և ծառայությունների պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից և նշանակվել են ավելի ցածր պաշտոնների: 3 սպա ազատվել է զբաղեցրած պաշտոնից` մնալով ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության տրամադրության տակ: Իջեցվել է մեկ սպայի զինվորական կոչումը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել