ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի
19 Օգոստոսի, 2019 16:34Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից ստուգվել է ստորաբաժանումների անձնակազմի նոր դաշտային հանդերձանքը, որն առավել արդյունավետ կդարձնի զինծառայողների գործողությունները մարտական խնդիրներ կատարելիս:
Ստուգվել են նաև նոր կառուցված պահեստներում պահեստավորված նոր ստացված զենքերն ու զինամթերքը:
Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին: