4-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները
15 Հուլիսի, 2019 13:14Հուլիսի 12-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Ըստ ուղղությունների, զեկուցվել են կատարված աշխատանքները, վերլուծվել մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքները:
Ամփոփելով կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը հանձնարարականներ է տվել նորակոչիկների դիմավորման և զինծառայության նախապատրաստման գործընթացի, ինչպես նաև հետագա այլ աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: