Հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքներ Երևանում
25 Օգոստոսի, 2010 00:00Oգոստոսի 24-ին Երևանում մեկնարկեցին հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքները: Վարժանքների հիմնական խնդիրն է բացազատել և կիրառել ԱՄՆ կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրված Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը:
Մինչև վարժանքների մեկնարկը ԱՄՆ հրահանգիչները դաշտային հոսպիտալի հայկական անձնակազմի հետ Երևանում անցկացրել են երկամսյա դասընթաց, որի ընթացքում վերապատրաստվել է դաշտային հոսպիտալի բժշկական և տեխնիկական անձնակազմը:
Դասընթացների և վարժանքների հիմնական նպատակն է Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը հասցնել այնպիսի մակարդակի, որ այն կիրառելի լինի Հայաստանի տարածքում կամ տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կամ խաղաղապահ առաքելությունների ընթացքում:
Վարժանքներին որպես դիտորդ մասնակցում են ԳԴՀ ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչները: Վարժանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 26-ը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն