ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին
20 Հունիսի, 2019 18:12Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը:
Դեսպան Ուռիոլաբեիտիան իր հերթին անդրադարձել է նաև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին: