Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ

9 Մայիսի, 2019 15:10
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ:

«Հաղթանակ» զբոսայգի են այցելել և Անհայտ զինվորի հուշահամալիրին  ծաղկեպսակներ զետեղել և ծաղիկներ խոնարհել ՀՀ նախագաh Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, պատերազմի վետերաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ ներկաները հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Միջոցառման մասնակիցները «Հաղթանակ» զբոսայգում դիտել են նաև ՀՀ զինված ուժերի պատվո պահակախմբի, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտների, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթը, շնորհավորել են Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ զբոսայգում ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին:

  • Տարածել