Զինուժ 13.04.19
13 Ապրիլի, 2019 09:15Հայաստանը և Չեխիան խորացնում են կապերը՝ պաշտպանական ոլորտում։ Պաշտպանության նախարարն, այս շաբաթ, չեխ պաշտոնակցի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Օդային տարածքի անվտանգության ապահովումը՝ միասնական ուժերով։ ԱՊՀ հակաօդային պաշտպանության պատասխանատուների հավաքը՝ Հայաստանում։
Հայ-ռուսական համատեղ զորավարժություն՝ մի շարք զորատեսակների մասնակցությամբ։ Ցամաքային և օդային ուժերի ներդաշնակ գործողություններին հետևել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Եվ՝ Հատուկ ռեպորտաժ Մեղրիից: Ի՞նչ էր տեղի ունեցել հանրապետության հարավային զորամասերից մեկում և ինչ քայլեր են ձեռնարկվում՝ նմանատիպ միջադեպերը բացառելու ուղղությամբ։ «Զինուժի» բացառիկ ռեպորտաժը։