Մարզումներ հրաձգային գումարտակում

11 Մարտի, 2019 16:32
Մարտի ընթացքում առաջադրվող խնդիրների կատարման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները կատարելագործելու, մարտական գործողություններին նախապատրաստվելու ընթացքում ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը բարձրացնելու նպատակով, 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում վարչակազմի և ապահովման ստորաբաժանումների հետ անցկացվել են շտաբային մարզումներ:

Անձնակազմը պայմանականորեն բերվել է մարտական պատրաստականության  աստիճանի, առկա ուժերով և միջոցներով անցել է պաշտպանության, իրականացրել զորահամալրում և մարտական ներդաշնակում:

  • Տարածել