Զինուժ 09.03.19
9 Մարտի, 2019 10:25Սպարապետի անունը կրող ռազմական համալսարանի կուրսանտները պատրաստ են պատվով ու պատասխանատվությամբ ստանձնել հայրենիքի պաշտպանի առաքելությունը: Տարոն Դավեյանի կուրսանտական օրագիրը՝ «Զինուժի» օբյեկտիվում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները՝ զորքերում, առաջնագծում ու բանակի բոլոր օղակներում պատրաստ են կատարել ցանկացած խնդիր: «Զինուժի» տոնական անդրադարձը: Ուսումնական փուլն ինտենսիվ փուլում է: Ակտիվ մարզումներ՝ հրետանային և տանկային ստորաբաժանումներում: Զինվորական մասնագիտությունը՝ աստղային կատարմամբ։ «Զինուժը» ներկայացնում է սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանի ու Տիգրան Գյուլումյանի բանակային մեկ օրը՝ խաղաղապահ ստորաբաժանման կազմում: Եվ՝ մեկ տասնյակից ավելի երկրների շարքում բարձր արդյունքներ գրանցելով՝ Պերմից Հայաստան են վերադարձել մոնթեականները: Հայ պատանիների տպավորությունները՝ «պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթից: