ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը Պաշտպանության նախարարությունում

24 Սեպտեմբերի, 2010 00:00
Ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայի օպերատիվ գործողությունների ղեկավար տիկին Պասկալ Մեժ Վագների և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Նադյա Կեբիր Ռաոլոսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիներին և քաղաքացիական ներկալվածներին (պատանդներին) վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են ադրբեջանական կողմում գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու խնդրին և մասնավորապես, վերջերս ադրբեջանցիների կողմից ձերբակալված ու ԱՀ զանգվածային լրատվամիջոցներով «դիվերսանտ» հորջորջվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի հայրենադարձման հարցին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել