Հաղորդագրություն մամուլի համար

27 Սեպտեմբերի, 2010 00:00
«Հրապարակ» օրաթերթում 25.09.2010թ. տպագրված 2010թ. ընդունված կլինիկական օրդինատորներին ծառայության հետկանչի իրարամերժ հրամանների վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ պարզաբանում ենք.
Նշված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պաշտպանության նախարարության գործունեության նկատմամբ հասարակության մեջ թյուրընկալում ստեղծելու նպատակով թերթի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունն է: Օրդինատորների հետկանչի վերաբերյալ պաշտպանության նախարարի հրամաններ կամ հանձնարարականեր չեն ստորագրվել, իսկ 2010թ. ընդունված բոլոր կլինիկական օրդինատորները իրենց մասնագիտական ուսուցումը ստանում են համապատասխան կլինիկական բազաներում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել