Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր
12 Փետրվարի, 2019 16:00Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները: