ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Պ. Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը

1 Հոկտեմբերի, 2010 00:00
Ս.թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցությա հետ կապված հարցեր:

Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որի համար անրաժեշտ պայմաններ են դիպուկահարների կրակի և դիվերսիոն գործունեության արգելմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը, այդ թվում` ռազմագերիների փոխանակումը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ռազմական ղեկավարության բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում նաև շփման գծում, ինչպես նաև պաշտոնական անձանց կողմից ռազմատենչ հայտարարությունների բացառումը նույնպես կնպաստեն հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորմանը և ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար առավել ամուր հիմքերի ստեղծմանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել