Հայաստանում է Բելառուսի պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը

27 Նոյեմբերի, 2018 17:17
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` նոյեմբերի 26-ին Հայաստան է ժամանել ֆինանսների և զինվորական տնտեսության հարցերով Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական – Բելառուսի ՊՆ ֆինանսատնտեսական գլխավոր վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը:

  • Տարածել