Պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ
6 Հոկտեմբերի, 2010 00:00Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին մի խումբ զինծառայողներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Գրիգորյանը պարգևատրվեց «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Գեղամյանը` «Անդրանիկ Օզանյան» և պայմանագրային զինծառայող, շարքային Սոս Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով:
Հանձնելով պարգևները` Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին ցուցաբերած կամքի և խիզախության, բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար և հաջողություն մաղթեց նրանց հետագա ծառայության ընթացքում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն