Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները
15 Նոյեմբերի, 2018 16:02Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Բարձր գնահատելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության մակարդակը, Շոմբի Շարփը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանձնառությունը: