Շարունակվում է ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Լիբանան

2 Նոյեմբերի, 2018 17:16
Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:

UNIFIL առաքելությանը մասնակցող ուժերի ռազմաբազայում պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է հայկական զորախմբի հրամանատար, մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը։ Զինվորական արարողակարգով հայկական պատվիրակությանը ողջունել է ռազմաբազայի փոխհրամանատար Իմռան Ռհիզան։

Դավիթ Տոնոյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ռազմաբազայի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ռազմաբազայի հյուրերի մատյանում։ 

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է հայ խաղաղապահների պատասխանատվության տարածք։

  • Տարածել