Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին
16 Հուլիսի, 2018 16:48Հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով հուլիսի 17-ին Մոսկվա կմեկնեն ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: Մոսկվայից հայ զինծառայողները կմեկնեն մրցումների անցկացման վայրեր` Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Պենզա, Սանկտ Պետերբուրգ, Նոգինսկ, Բրեստ:
«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում կայանալիք «Ընկերակցության մարտիկ» մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: