Մամուլի հաղորդագրություն

26 Հոկտեմբերի, 2010 00:00
Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Աշոտի Գրիգորյանը (ծնվ. 1990թ., Ստեփանակերտի զինկոմիսարիատ):
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց և ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին և հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել