Զորակոչիկների մասնագիտական կարողություններն առավել արդյունավետ կօգտագործվեն պարտադիր զինծառայության ընթացքում
26 Հունիսի, 2018 19:06Մրցույթին մասնակցել են ծրագրավորողներ, կիբեռանվտանգության և ցանցային ադմինիստրացիայի ոլորտով հետաքրքրվող զորակոչիկներ: Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական փորձառու հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր իրենց ժամկետային զինվորական ծառայությունը երկու տարի կհամադրեն մասնագիտական գործունեության հետ և հնարավորություն կստանան առավել արդյունավետ օգտագործել մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։
Մրցույթի առաջին փուլի մեկնարկին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է ոլորտի մասնագետների հետ, հետաքրքրվել նրանց դիտարկումներով, մրցույթին մասնակցող զորակոչիկների կարողություններով և դրանք զինված ուժերում կիրառելու հնարավորություններով: