ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բուլղարիայի ռազմական կցորդին
22 Հունիսի, 2018 18:09Հունիսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին:
Փոխգնդապետ Կոմիտովը գեներալ-մայոր Դավթյանին է փոխանցել Բուլղարիայի զինված ուժերի հրամանատարության շնորհավորանքները և լավագույն մաղթանքները զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: