ՊՆ վարչական համալիրում քննարկվել են հայ-լեհական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր
19 Հունիսի, 2018 16:48Հունիսի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պոբորսկիին և Արևելքի վարչության Կովկասի հարցերով բաժնի պետ Պյոտր Կոնովրոցկիին: Լեհական պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
Կարևորվել է պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման ապահովումը: