Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

14 Հունիսի, 2018 19:36
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն հունիսի 14-ին ընդունել է Միացյալ Թագավորության ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին, որին ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեյվ Էթելին:

ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցության հիմնական գործընկերը, որի անձնակազմի հետ ամենամյա համագործակցության պլանի համաձայն անցկացվում են մի շարք միջոցառումներ ՀՀ-ում և Միացյալ Թագավարությունում` դասընթացներ, մարտավարական վարժանքներ, փորձի փոխանակում և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում այս տարվա ընթացքում պլանավորված միջոցառումների հետ կապված հարցեր:

Այս օրերին Հայաստանում է գտնվում է ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադի նվագախումբը, որը հունիսի 15-ին Երևանում  ՀՀ ԶՈՒ զինվորական նվագախմբի հետ համատեղ բացօթյա համերգ կտա:

  • Տարածել