Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
13 Հունիսի, 2018 17:41Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ (UNFPA) իրականացվող համատեղ ծրագրերը:
Դավիթ Տոնոյանը հատկապես կարևորել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ զինված ուժերում իրականացվող զինված ուժերում կանանց ներգրավածությանը և հավասար հնարավորույթունների ապահովման ուղղված նախաձեռնությունները:
Շոմբի Շարփն իր հերթին արժևորել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործակցության բարձր մակարդակը և վերահաստատել համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հանձնառությունը: