ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա
9 Հունիսի, 2018 11:40Երկկողմ համագործակցության շրջանակում հունիսի 5-ից 7-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիայի Հանրապետություն:
Այցի ընթացքում գնդապետ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բուլղարիայի ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի հետ: Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված հարցեր:
Հայկական պատվիրակությունը եղել է նաև Սոֆիայի շրջանային ռազմական ոստիկանության բաժնում, ծանոթացել ցուցադրված ռազմական տեխնիկային և սպառազինությանը:
Այցի շրջանակում ձեռք են բերվել համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ սեպտեմբեր ամսին կայանալիք ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության ղեկավար կազմի կոնֆերանսին ՀՀ ՊՆ ՌՈ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ: