ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
23 Մայիսի, 2018 17:54Նիստին, որին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, քննարկվել են օրակարգային հարցեր, ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ:
Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները շնորհավորել են միմյանց՝ այդ պաշտոններում նշանակման կապակցությամբ և փոխադարձ պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները զարգացնելու, մի շարք ոլորտներում փոխգործակցության առավել բարձր մակարդակ ապահովելու հարցում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության օրակարգային հարցեր, առկա սպառնալիքներին համատեղ ուժերով արձագանքելու հնարավորությունները։
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանությաննախարարներիխորհրդինիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: