Հայկական զորախումբը վերադարձավ «Փոխգործակցություն 2010» զորավարժություններից

29 Հոկտեմբերի, 2010 00:00
ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ից 29-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը: Զորավարժության նպատակն էր սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների ժամանակ արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովումը:

Զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին, և մասնակիցների համատեղ գործողությունները բարձր գնահատեցին զորավարժության ղեկավարներն ու մասնակից պետությունների ներկայացուցիչները: «Փոխգործակցություն 2010» զորավարժության վճռական փուլի ավարտին հաջորդեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մարտական հրաձգության ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Հայաստանը ներկայացնող մոտոհրաձգային վաշտն արժանացավ զորավարժության ղեկավարության գավաթին: Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ստորաբաժանումը վերադարձավ Հայաստան: Զորախմբին դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զինվորականներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել